1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, այն օգնեց վերգտնել մեր խաղը. Արթուր Պետրոսյան

Կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, այն օգնեց վերգտնել մեր խաղը. Արթուր 
Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով կարմիր քարտը օգնեց թիմին վերգտնելու սեփական խաղը:

«Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, հակառակորդին չէինք թողնում իր կիսադաշտից դուրս գալ: Գնդակը հանգիստ չէր խաղարկվում, տղաներն էլ հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղացին: Երկրորդ կեսին խաղի թելը կորցրեցինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, այն օգնեց մեզ վերգտնել մեր խաղը: Մենք շատ պահեր ստեղծեցինք, սրությունն էլ կար: Շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք: Մենք պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Մենք ընդգծված հարձակվող ունեինք` Արթուր Սարկիսովը: Սա առանց սխալների խաղ չէր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա  մամուլի ասուլիս ժամանակ ասաց Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչ խոսեց նաև վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանի մասին մասնավորապես փաստելով. «Գևորգ Ղազարյանն հիվանդանոցում է: Նրա կորուստը այս խաղի ամենացավալի պահն էր: Հուսով եմ, ոչ մի լուրջ բան չի լինի նրա հետ, քանի որ թե որպես մարդ, թե ֆուտբոլիստ նա մեզ պետք է»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի և Արազ Օզբիլիսի գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի թիմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]