Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մենք արժանի հաղթանակ տոնեցինք. Կամո Հովհաննիսյան

Մենք արժանի հաղթանակ տոնեցինք. Կամո Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանի կարծիքով Հայաստանի հավաքականն արժանի հաղթանակ տոնեց:

«Հավաքականում ինձ համար դիրքային փոփոխություն չեղավ: Նախապատրաստական փուլում շատ տեղերում խաղացի: Մեզ համար շատ լավ հանդիպում ստացվեց: Մենք ամբողջ խաղի ընթացքում տիրում էինք նախաձեռնությանը: Չեմ հիշում մի պահ, որ մրցակիցը որևէ վտանգավոր գրոհ ստեղծած լինի: Մենք արժանի հաղթանակ տոնեցինք: Չեմ կարող ասել, թե որքան զգեց խաղի ելքի վրա կարմիր քարտը, բայց մենք անընդհատ պրեսինգի էինք դիմում: Նրանք ժամանակից շուտ հոգնեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով գերազանցեց Ղազախստանի ընտրանուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]