Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման բանակցությունները

ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման միջազգային համաձայնագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում միջուկային տերությունները չեն մասնակցելու այդ խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել Էր անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման եւ միջազգային անվտանգության կոմիտեի կողմից: ԳԱ-ի համապատասխան բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել Ավստրալիան ու եւս 50-ից ավելի երկրներ, փաստաթղթին աջակցել Է 123 պետություն: Դեմ են արտահայտնվել 38 պետություններ, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Չինաստանն այն ժամանակ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր հինգ պաշտոնական միջուկային տերությունները չեն մասնակցելու խորհրդաժողովին: 
Խորհրդաժողովի առաջին փուլը, ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման համաձայն, կետեւի հինգ օր, իսկ երկրորդը կետեւի արդեն երեք շաբաթ եւ կսկսվի հունիսի 15-ին: Դրա ավարտին խորհրդաժողովի մասնակիցները Գլխավոր ասամբլեային զեկույց կներկայացնեն  աշխատանքի արդյունքների մասին: Բանակցային ողջ գործընթացի արդյունքը, ինչպես սպասվում Է, կդառնա միջուկային զենքի արգելման եւ վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am