1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թալիշում մոտ երկու տասնյակ մարդ է ապրում. վերաբնակեցման հարցը կլուծվի ժամանակի ընթացքում

Թալիշում մոտ երկու տասնյակ մարդ է ապրում. վերաբնակեցման հարցը կլուծվի 
ժամանակի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Թալիշ գյուղում նախորդ տարվա ապրիլյան դեպքերից հետո դեռեւս լայնածավալ բնակեցում չի ապահովվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ սա ժամանակավոր բնույթ է կրում:

«Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Գյուղի բնակիչների ընդհանուր թիվը շուրջ 18 է: Ամեն մեկը զբաղված է իր  աշխատանքով: Էլեկտրասնուցման համակարգն աշխատում է ըստ անհրաժեշտության: Անհրաժեշտ տներում միացումները կատարված են: Կան թաղամասեր, որ ճակատային գծից թշնամու համար ուղիղ տեսանելիություն ունեն, այդ թաղամասերում, իհարկե, ոչինչ չի արվել ոչ ջրամատակարարման, ոչ էլեկտրասնուցման համակարգում, բայց կոնկրետ այն տներում, որտեղ դեռ մարդիկ ապրում են, ամեն ինչ կարգավորված է»,-իրավիճակը ներկայացրեց Թալիշի գյուղապետը:

Նրա խոսքով՝ Թալիշում հատկապես վնասվել էին հանդիսությունների սրահը, ինչպես նաեւ գյուղապետարանը, որոնք հիմքից վերակառուցվում են: «Արկակոծության հետեւանքով հանդիսությունների շենքը քանդվել էր մինչեւ հիմքերը, իսկ գյուղապետարանի շենքը՝ հատկապես վերեւի հատվածն ամբողջությամբ: Անհատական բնակարանային ֆոնդն է վնասված, բայց դրա վրա դեռեւս աշխատանքներ չեն կատարվում»,-նշեց Վիլեն Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում եւս կան անելիքներ, սակայն ստույգ տեղեկություն տալ դեռեւս չի կարող:

Նա վստահեցրեց, որ գյուղում մարդկանց տրամադրությունը սովորական է. 2017 թվականի փետրվարյան հրետակոծությունից հետո առանձնապես ինչ-որ փոփոխություն չի նկատվում:

… Շարունակելով տարբեր զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ Ադրբեջանը փետրվարի 24-ին թիրախավորել էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120-միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակվել էր 4 արկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]