Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում հանրահավաքների հարյուրավոր մարդկանց ձերբակալումները

ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում հանրահավաքների հարյուրավոր մարդկանց ձերբակալումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի Էին դուրս եկել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատահածը որակել Է ժողովրդավարական արժեքների վիրավորում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:    
«Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում ահապաղ ազատ արձակել բոլոր այն մարդկանց, որոնք դուրս Էին եկել խաղաղ հանրահավաքի»,- մեջբերում Է անում Reuters-ը Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքից: 
Նա նշել Է, որ ԱՄՆ-ում տագնապով են ընդունել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման մասին լուրերը նրա՝ ցույցի ժամանելուց հետո, ինչպես նաեւ խուզարկությունները կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունում, որը նա գլխավորում Է:    
Մարտի 26-ին Ռուսաստաանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ ակցիաներ, որոնք կազմակերպվել են Ալեքսեյ Նավալնիի կոչով: Բողոքի համար առիթ Է ծառայել Նավալնիի հիմնադրամի հետաքննությունն այն անշարժ գույքի եւ ունեցվածքի շուրջ, որոնք իբր կապված են Մեդվեդեւի հետ:
ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել Է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել Է 25 – 30 հազար մասնակիցների մասին: Ակտիվիստների եւ իրավապաշտպանների տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալել են ավելի քանն 900 բողոքավորների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am