Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարի երկրամասում կայացած ընտրություններում

Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարի երկրամասում կայացած ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է, ավելի քան համոզիչ հաղթանակ Է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ARD հեռուստաալիքի ներկայացրած ելքահարցումները:
ՔԴՄ-ն հավաքում Է շուրջ 40 տոկոս, մինչդեռ սորցիալ-դեմոկրատներն ստանում են ընդամենը մոտավորապես 30 տոկոս: Ընդրողների մասնակցությունը կազմել Է 71 տոկոս եւ եղել Է գրեթե 10 տոկոսով ավելի, քան 2012 թվականին: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ շուրջ 800 հազար մարդ:   
Այսպիսով, Սաարում, ամենայն հավանականությամբ, իշխանության գլուխ կմնա  «մեծ կոալիցիան (ՔԴՄ եւ ԳՍԴԿ): 
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսացությունը (ԳՍԴԿ) պարտություն Էր կրել Մարտին Շուլցի օրոք անցկացված առաջին ընտրություններում, որը պաշտոնապես կուսակցության նախագահ Է դարձել մարտի 19-ին: Այսպես կոչված Շուլցի Էֆեկտը, որն դրսեւորվում Էր սոցիալ-դեմոկրատների վարկանիշի հետեւողական աճով, չարդարացավ: ԳՍԴԿ-ի առաջնորդն ընդունել Է կուսակցության պարտությունը: «Մենք այս երեկո չհասանք նպատակին»,- հայտարարել Է նա ՑԴՖ հեռուսաալիքի եթերում:      
Սաարը գտնվում Է Գերմանիայի հարավ - արեւմուտքում: Դա Գերմանիայի՝ տարածությամբ ամենափոքր ֆեդերալ երկրամասն Է, եթե հաշվի չառնենք երկրամաս-քաղաքները՝ Բեռլինը, Բրեմենը եւ Համբուրգը: Սաարում մեկ միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ Է բնակվում: Եվ այնուամենայնիվ այս երկրամասում տարածաշրջանային ընտրությունները համարվում են գերմանական կուսակցությունների համար առաջին կարեւոր թեստը Բունդեստագի ընտրությունների տարում, որոնք կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]