Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը ԱՄՆ միգրանտների հոսքի կրճատում է արձանագրել

Թրամփը ԱՄՆ միգրանտների հոսքի կրճատում է արձանագրել
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն Է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների  տարածք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը մարտի 26-ին հրապարակել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական Էջում:    
«Գեներալ (ազգային անվտանգության նախարար Ջոն) Քելին հաջողությամբ Է լուծում սահմանային հարցերը: (Ժամանողների) թիվը նվազում Է: Շատերն արդեն նույնիսկ դադարել են նման փորձեր անել»,- գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ նկատի ունենալով ազգային անվտանգության նախարարության կողմից միգրացիայի վերաբերյալ կատարողական հրամանագրի դրույթների իրագործումը:   
Փաստաթուղթը ենթադրում Է քաղաքականության խստացում անօրինական կերպով ԱՄՆ-ում գտնվող միգրանտների նկատմամբ, բացի դրանից, հրամանագրին համապատասխան՝ Էապես բարդացվում են սահմանային վերահսկողության ընթացակարգերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am