Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան 
տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ... «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ  մարտի 26-ին, ժամը 22։56-ին ստացվել է այսպիսի ահազանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 180» մակնիշի 34 VP 994 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ա.) և «Volksvagen Golf GT5» մակնիշի 31 SՕ 113 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1956 թ. ծնված Ռ. Վ.-ն և 1975 թ. ծնված Ք. Գ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am