1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

The Culture Trip-ը Հայաստանը ներառել է աշխարհի 10 հնագույն երկրների շարքում

The Culture Trip-ը Հայաստանը ներառել է աշխարհի 10 հնագույն երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել աշխարհի հնագույն երկրների ու ազգերի շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Culture Trip-ը գրում է, որ Հայաստանը հայտնի է իր մեծ սփյուռքով:

Կայքը նշում է, որ հայերը այդ տարածքում են բնակվում արդեն շուրջ 2600 տարի, իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Ք.ա. 6-րդ դարում: «Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին: Հայերը նաև առաջինն էին, որ 301 թվականին ընդունեցի քրիստոնեությունը որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հավատարիմ է մնում Հայկական առաքելական եկեղեցուն»,- գրում է The Culture Trip-ը: Կայքը նշում է նաև, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:

Հայաստանից բացի աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:

The Culture Trip կայքը գրասենյակներ ունի Լոնդոնում, Նյու Յորքում ու Թել Ավիվում: Այն ունի ավելի քան հինգ միլիոն ամսական հաճախորդ, սոցցանցերում շուրջ 1.5 միլիոն հետևորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]