1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վլադիմիր Հակոբյանը Շարժայի մրցաշարի առաջատարներից հետ է մնում կես միավորով

Վլադիմիր Հակոբյանը Շարժայի մրցաշարի առաջատարներից հետ է մնում կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Շարժա Մասթերս» մրցաշարում տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրերի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Էդուարդ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: «Շարժա Մասթերս»-ի 4-րդ տուրում Հայաստանի երեք պատվիրակներն էլ հաղթանակներ տոնեցին. Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ Սիրիան ներկայացնող Ալ-Հիշամ Յագշիի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը` Դուանե Ռովեյի, իսկ պատանի Էդուարդ Հակոբյանը ուժեղ գտնվեց Հնդկաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Պադմինի Ռութից, ով վերջերս ավարտված աշխարհի կանանց առաջնության առաջին փուլում հաղթանակ էր տոնել Էլինա Դանիելյանի նկատմամբ:
4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են նույնքան միավոր: Վլադիմիր Հակոբյանը 4 հնարավորից իր ակտիվում գրանցել է 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Էդուարդ Հակոբյանը` 2:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]