Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՃՈ-ն հետևողական է բեմադրված ճանապարհատրանսպորտային պատահարները բացահայտելու գործում

ՃՈ-ն հետևողական է  բեմադրված ճանապարհատրանսպորտային պատահարները 
բացահայտելու գործում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո վերջ տրվեցին հետվթարային վեճերին և պարզաբանումներին, սակայն այդ համակարգի ներդրումից հետո սկսեցին «բեմադրվել» ճանապարհատրանսպորտային պատահարներ:

ՃՈ հետաքննության ավագ տեսուչ Տիգրան Պողոսյանի խոսքով`բեմադրված, կեղծ ավտովթարները ոստիկանությունը բաժանում է երեք խմբի:

«Առաջին խմբում այն դեպքերն են, երբ երկու վնասված մեքենաներ, որոնք ընդհանրապես իրար չէին ընդհարվել, բերվում էին իրար կողք, թե իբր իրար են բախվել: Ներկայումս նման դեպքեր այլևս չեն արձանագրվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը:

Ըստ ՃՈ հետաքննության ավագ տեսուչի` երկրորդ խմբում այն պատահարներն են, որոնք իրականում տեղի են ունեցել, ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրվել, սակայն որոշ ժամանակ հետո այդ մեքենաները տեղադրում են նույն վայրում, որպեսզի վթարը արձանագրվի:

«Երրորդ խումբը այն ճանապարհատրանսպորտային պատահարներն են, որոնք հանրային մեծ վտանգավորություն են ներկայացնում, երբ ավտովթարը նախապես պլանավորվում է, մշակվում է եւ իրական ավտովթար է ստեղծվում»,- ասաց Պողոսյանը և հավելեց, որ այդ կերպ վարորդները ապահովագրական ընկերություններից գումար ստանալու նպատակ են հետապնդում:

Պողոսյանը նշեց, որ ՃՈ-ն հետևողական է բեմադրված վթարները բացահայտելու գործում, ինչպես նաև նման դեպքերը բացառելու նպատակով կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում:

«Ճանապարհային ոստիկանության կողմից բավականաչափ մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ: Վերջին 1-2 տարվա տվյալները ցույց են տալիս, որ բավականին նվազել է նման դեպքերի քանակը»,- ընդգծեց Պողոսյանը:

2010 թվականին Հայաստանում ներդրվեց ԱՊՊԱ համակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am