1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտերկրում բնակվող թուրքերը սկսել են քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում

Արտերկրում բնակվող թուրքերը սկսել են քվեարկել Թուրքիայի սահմանադրական 
հանրաքվեում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Քվեարկության գործընթացը մեկնարկել է 57 երկրի 120 ներկայացուցչությունում: Ընտրատեղամասեր են բացվել նաև Թուրքիայի սահմանային անցակետերում ու Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում:

Արտերկրում սահմանադրական հանրաքվեում քվեարկելու գործընթացը կավարտվի ապրիլի 9-ին:

Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեն արտերկրում բնակվող 2 միլիոն 927 հազար մարդ: Ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար:

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]