Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման մեկնել Է Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից մեկը, որտեղ հուշերի գիրք Է գրելու. The Washington Post

Օբաման մեկնել Է Ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից մեկը, որտեղ հուշերի գիրք Է գրելու. The Washington Post

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հանգստանում Է որպես պետության ղեկավար ութամյա պաշտոնավարումից հետո, մեկնել Ֆրանսիական Պոլինեզիայի Տետիրոա կղզի, որտեղ զբաղվելու Է Սպիտակ տան ղեկավարի դերում իր կյանքի մասին հուշեր գրելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախկին ղեկավարին մոտ կանգնած աղբյուրների:
Ինչպես հիշեցրել Է թերթը, Բարաք եւ Միշել Օբամաներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են հուշապատումների երկու առանձին գրքերի նկատմամբ իրավունքը վաճառել 60 մլն դոլարով, իսկ դրանք կհրապարակի Penguin Random House հրատարակչական տունը: Թերթը, սակայն, մանրամասնություններ չի հայտնում նախկին նախագահի կողմից հուշագրության գործընթացի մասին: 
Նաեւ քիչ բան Է հայտնի, թե Միշել Օբաման ինչպես Է գրում գիրքը առաջին տիկնոջ դերում իր կյանքի մասին: 
Ինչպես հայտնել Է նրա ներկայացուցիչ Թինա Չենը նախկին նախագահի տիկինը հիմնական ուշադրությունը դարձնում Է տնային գործերին ու երեխաներին: «Դուստրերից մեկն արդեն քոլեջ Է հաճախում, մյուսը սովորում Է միջնակարգ դպրոցում. Միշելի ուշադրության կենտրոնում հենց սա Է: Նա աշխատում Է գրքի վրա, բայց դրանից զատ չի մոռանում նաեւ հասարակայնության հետ աշխատելու մասին»,-նշել Է Չենը:
Թերթի տվյալներով՝ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ վերջին ժամանակներս ամեն կերպ ջանում Է խուսափել հանրության ու մամուլի ուշադրությունից՝ ճանապարհորդելով տարբեր առողջարաններով: Սպիտակ տան նախկին բնակիչներն արդեն եղել են Պալմ-Սփրինգսում, Կարիբյան կղզիներում եւ Հավայան կղզիներում: Տետիրոա կղզի մեկնելուց առաջ, որն ավելի վաղ պատկանում Էր հայտնի դերասան Մառլոն Բրանդոյին, երկրի նախկին ղեկավարին նկատել են Հավայան կղզիներից մեկում՝ Օահուում, գոլֆ խաղալիս, այստեղ նա մի քանի անգամ ճաշել Է իր ընկերների հետ:
Օբաման ԱՄՆ-ի նախագահ Է ընտրվել 2008 թվականին՝ դառնալով առաջին աֆրոամերիկացին այդ պաշտոնում, իսկ 2012 թվականին նա վերընտրվել Է երկրորդ ժամկետով: Ընթացիկ տարվա հունվարին Օբաման պետության ղեկավարի լիազորությունները փոխանցել Է հանրապետական Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]