Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շվեյցարիայում Էրդողանի դեմ պարզված պաստառի գործով հետաքննություն է սկսվել

Շվեյցարիայում Էրդողանի դեմ պարզված պաստառի գործով հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Բեռն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված Էրդողանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ բացված պաստառի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը: Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»:

Ցույցի ժամանակ բարձրացվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) խորհրդանիշները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ: Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: ԱԳՆ-ում ցույցը որակել են որպես բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող գործողություն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հետևում են Շվեյցարիայի դաշնային կառավարության կողմից այս ցույցի առնչությամբ ձեռնարկելիք իրավական ու վարչական քայլերին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խնդրի առնչությամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել շվեյցարացի գործընկերոջ հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]