1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շարունակում է բնականոն գործունեությունը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շարունակում է բնականոն 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործունեությունը բնականոն հունով ընթանում է. դաշինքը նախանշած ծրագրերի համաձայն շարունակում է իրականացնել նախընտրական քարոզարշավը: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով դաշինքի համակիր, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո ստեղծված իրավիճակը:

«Մենք այս ընթացքում անցել ենք հանրապետության բոլոր բնակավայրերով, կրկին տեսել ենք խնդիրները, տեսել ենք այն մտահոգությունները, որ ունի հայ ժողովուրդը, և մենք հաստատակամ ենք ու վճռական մեր գործողություններում: Մեր շտաբը շուրջօրյա իրականացնում է իր գործունեությունը, անմիջական կապի մեջ ենք մեր բոլոր տարածքային կառույցների հետ, մեր ռեյտինգային թեկնածուներն էլ պարբերաբար հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Օհանյանը:

Օհանյանը կրկին նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, որը բանակի համար թիկունք կլինի: «Մենք մեր ժողովրդին ներկայացրել ենք այն, որ չենք ափսոսում, որ թողել ենք մեր աշխատասենյակները և գտնվում ենք ժողովրդի կողքին: Մենք տեսել ենք բոլոր խնդիրները ու մեր քաղաքական նպատակներում հաստատակամ ենք»,- ասաց Օհանյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մինչև վերջ գնալու է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի իրավունքները պաշտպանելու համար: « Նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից գործընկերը ու տարբեր ժամանակներում աջակցել է մեզ:  Մենք էլ նրա իրավունքների պաշտպանության հարցում պետք է մինչև վերջ գնանք»,- ասաց Օհանյանը:

Նա հավելեց, որ Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապված իրենց համար մի քանի անհասկանալի հանգամանքներ կան: «Նախ անհասկանալի է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության տվյալները հայտնվել լրատվամիջոցների մոտ, և ինչպես են լրատվամիջոցները ավելի շուտ հաղորդել սպասվող ձերբակալությունների մասին: Մեր երկրորդ մտահոգությունն այն է, որ արդեն Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո լրատվամիջոցները կեղծ տեղեկատվություններ են տարածում` գործի հետ կապված: Ես կհորդորեի լրատվամիջոցներին զերծ մնալ նման տեղեկություններ տարածելուց, որովհետև ապրիլի 2-ից հետո կյանքը չի ավարտվելու: Ընտրություններից հետո մենք շարունակելու ենք աշխատել, միասին պետք է լծվենք մեր երկիրը շենացնելու գործին, ուստի կոչ եմ անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու քայլերից»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են Սամվել Բաբայանի փաստաբանի հետ, ով տեղեկություններ է հաղորդում գործի ընթացքի հետ կապված: Նրա խոսքով` փաստաբանը հայտնել է, որ Սամվել Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]