1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շուրջ 1,5 հազար երեխա Է զոհվել Եմենում պատերազմի երկու տարվա ընթացքում. ՄԱԿ

Շուրջ 1,5 հազար երեխա Է զոհվել Եմենում պատերազմի երկու տարվա ընթացքում. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում զինված հակամարտության երկու տարվա ընթացքում զոհվել Է մոտավորապես 1,4 հազար երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ Եմենի կառավարության եւ խռովարարների միջեւ դիմակայության սկսվելու երկրորդ տարելիցի առթիվ հանդես գալով գրավոր հայտարարությամբ:
«Չնայած բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին,  ռմբակոծությունների եւ հրետակոծություններից դղրդյունները, գնդակների սուլոցները առօրյա կյանքի մաս են դարձել Եմենում»,-արձանագրել Է նա: «Հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ 1,4 հազար տղաներ ու աղջիկներ: Նրանցից շատերն առավոտյան դպրոց են գնացել ու չեն վերադարձել: Տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք վերքեր են ստացել»,-ասաց գլխավոր քարտուղարի տեղակալը:
Նա նշել Է, որ վերջին գնահատումների համաձայն, հումանիտար օգնության կարիք ունեն գրեթե 19 մլն եմենցիներ, այսինքն՝ երկրի բնակչության երկու երրորդը, նրանցից 7 միլիոնին սով Է սպառնում: Ինչպես ընդգծել Է Օ՛Բրայենը, միջազգային հանրակցությունը պետք Է հնարավոր ամեն բան անի Եմենում հումանիտար աղետից ՝ խուսափելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]