1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները

Երևանում մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է 69 ներդրումային ծրագիր: Հանձնարարվել է պարբերաբար թարմացնել համապատասխան տեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են  փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է ակտիվացնել և մինչև ամսվա վերջ ավարտել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է տվյալ աշխատանքների իրականացումը պլանավորել այնպես, որ ճանապարհների ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածների նախապատրաստման և ասֆալտապատման բուն գործընթացի միջև ընկած ժամանակահատվածը հասցվի նվազագույնի:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել է 19 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ինչպես նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման  դեպքերը հայտնաբերելու նպատակով: Վերջինիս մասով զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Նախկինում հայտնաբերված 2 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով խստացնել հսկողությունը՝ կիրառելով կոշտ վարչարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]