1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական 
հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:  

Լորենց Առուշանյանը ծնվել է 1935 թվականին Բաքվում: 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի ԿՍտանիսլավսկու անվան ռուսական, 1964 թվականից՝ ԳՍունդուկյանի անվան ազգային պետական թատրոնների դերասան է։

1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։

 

Կենսագրությունը` Wikipedia-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]