Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն շատ հարցերում կարող Է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը. Մոգերինի

ԵՄ-ն շատ հարցերում կարող Է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին Է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող Է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Messaggero թերթին տված հարցազրույցում:
«Հավաստելով միասնությունը պահպանելու ցանկությունը՝ մենք պսակազերծեցինք մեր գործընկերների այն կասկածները, որ ԵՄ-ն մնում Է, եւ ոչ ոք չի կարող նրան վնասել ոչ դրսից, ոչ ներսից: Օբյեկտիվորեն՝ ԵՄ-ն հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել եւ միջազգային բազմաթիվ ոլորտների առաջատարը դառնալ նրանցից շատերի համար, ովքեր կորցրել են նման առաջնորդի տեսլականը ի դեմս Վաշինգտոնի: Խոսքը վերաբերում Է ե՛ւ բազմաբեւեռությանը, ե՛ւ առեւտրին, ե՛ւ կլիմայական փոփոխությունների  դեմ պայքարին, հակամարտային իրավիճակների լուծման հարցում համագործակցության տիպիկ եվրոպական մոդելի առաջխաղացմանը: Այժմ շատերն են ասում՝ «նախ՝ Ամերիկան», մենք նույնպես ասում ենք՝ «նախ Եվրոպան», բայց մեր շահերը գործում են համագործակցության եւ գործընկերության հարաբերությունների սխեմայով, մենք երբեք չենք լինի «ինքնամեկուսացված Եվրոպա»,- ասել Է Մոգերինին:  
Նրա կարծիքով՝ անցումային շրջանը, որն ապրում Է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ԵՄ-ին ընդարձակ հնարավորություններ Է առաջարկում միջազգային առեւտրում, դիվանագիտության մեջ, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ճապոնիայի եւ Չինաստանի հետ հարաբերություններում: «Դա բացառիկ հնարավորություն Է, բայց միայն եթե մենք պահպանենք միասնությունը»,-եզրակացրել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]