Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Օսկանյանն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու հնարավորություններ է տեսնում

Վարդան Օսկանյանն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու 
հնարավորություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմանը հասնելու ռեալ հնարավորություններ է տեսնում: Այս մասին Վարդան Օսկանյանն ասաց մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ես այդ ճանապարհն անցել եմ: Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր ցանկանում լսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ես այդ մասին խոսել եմ ու ասել եմ, որ հնարավոր է հասնել այդ իրավունքի ամրագրմանը և արել եմ դա: Հենց դրա համար էլ ես հիմա նոր հարթության մասին խոսելու իրավունքը ինձ վերապահում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օսկանյանը:

Նա նշեց, որ իշխանության գալու դեպքում ինքը և իր քաղաքական համակիրներ Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենց բոլոր կարողությունները դնելով, ուժեղացնելու են հայկական կողմի բանակցային դիրքերը: Նրա խոսքով` իրենք ռեալ շանսեր են տեսնում հասնելու Արցախի անկախությանը կամ այն Հայաստանի հետ մեկ միջազգային ճանաչված պետություն դարձնելու համար: Վարդան Օսկանյանը հավաստիացրեց, որ դրա հնարավորությունները կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]