Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավագ դպրոցների տնօրենները ձայնագրությունների վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնեն ԿԳ նախարարին

Ավագ դպրոցների տնօրենները ձայնագրությունների վերաբերյալ պարզաբանումներ 
կներկայացնեն ԿԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ, նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:

«ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,-նշված է գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am