1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում սպասում են Լատվիայի նախագահի ժամանմանը

Վրաստանում սպասում են Լատվիայի նախագահի ժամանմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27-ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում օտարերկրյա հյուրերին կընդունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին: Լատվիայի նախագահական զույգի ողջունելու արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին Վրաստանի նախագահի պալատում: 
Պլանավորված են Վրաստանի եւ Լատվիայի նախագահի դեմառդեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները, ինչից հետո պետությունների ղեկավարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս եւ կստորագրեն երկկողմ փաստաթղթեր: «Նա (Լատվիայի նախագահը) ժամանում Է Վրաստանի նախագահի հրավերով: Այս այցը չափազանց կարեւոր Է, որովհետեւ, նախեւառաջ, համընկնում Է այն օրվա հետ, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի ուղեւորություններ կատարել Եվրամիության երկրներում»,-լրագրողներին ասել Է արտաքին կապերի հարցերով նախագահի խորհրդական Թենգիզ Պխալաձեն: Վրաստանի հետ Եվրամիության անայցագիր ռեժիմն ուժի մեջ կմտնի մարտի 28-ին: 
Թբիլիսիի բանակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի թվում հատուկ ուշադրություն կհատկացվի Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ապագային, հավելել Է Պխալաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]