Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Անգարսկցի մոլագարին» եւս 60 կանանց սպանության մեղադրանքներ են առաջադրել

«Անգարսկցի մոլագարին» եւս 60 կանանց սպանության մեղադրանքներ են առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել Է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեն: 
«Հետաքննության տվյալներով՝ Պոպկովն Իրկուտսկի մարզի տարածքում (Իրկուտսկ քաղաքում եւ Իրկուտսկի շրջանում, Անգարսկ քաղաքում եւ Անգարսկի շրջանում, Սիբրիսկի Ուսոլիե քաղաքում եւ Ուսոլիեի շրջանում) 20 տարվա ընթացքում կատարել Է առնվազն 84 սպանություն: Նրա կողմից սպանված կանանց տարիքը տատանվում Է 16-ից մինչեւ 40 տարվա սահմաններում»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 
Այս տարվա հունվարին հաղորդվել Էր, որ Պոպկովի գործում, որին զանգվածային լրատվամիջոցներն «Անգարսկցի մոլագար» են կոչել, կա արդեն ավելի քան 80 Էպիզոդ, ըստ որում շարունակվում Է եւս 12 հանցագործությունների հետաքննությունը:
2015 թվականի հունվարին Իրկուտսկի մարզային դատարանը 50-ամյա Պոպկովին մեղավոր Է ճանաչել 22 կանանց սպանության մեջ եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում:  
Հետաքննության տվյալներով՝ սպանությունները կատարվել են 1994-ից մինչեւ 2000 թվականն ընկած ժամանակամիջոցում, մոլագարի զոհեր են դարձել երիտասարդ կանայք. սեռական բռնության հետքերով նրանց խեղված մարմինները գտել են Իրկուտսկի մարզի ամայի շրջաններում: Իր զոհերին նա թողնում Էր Անգարսկի մայրուղիների կամ ճանապարհների մոտ, նրանցից ոմանք գտնվել են ողջ, բայց մահացել են հիվանդանոցում:    
Պոպկովն ինքը, որը մինչեւ 1998 թվականն աշխատել Է Անգարսկի Կենտրոնական շրջանի ներքին գործերի բաժնի օպերատիվ հերթապահ, իրեն համարել Է «մաքրող» եւ պնդել, որ սպանել Է սոսկ «ցոփ ու շվայտ կյանք վարող կանանց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]