Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քասախ գետի Ապարանից ներքև ջրի վիճակը գնահատվել է «վատ» որակի

Քասախ գետի  Ապարանից ներքև ջրի վիճակը գնահատվել է «վատ» որակի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քասախ գետի  Ապարանից ներքև ջրի մակերևութային վիճակը հունվարին գնահատվել է «վատ» որակի  (5-րդ դաս): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի 2017 թվականի հունվարի արդյունքների հրապարակած տվյալները: Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի վատ որակը 2017-ի հունվարին պայմանավորված է եղել ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությամբ:

Քասախ գետի Ապարանից վերև և Աշտարակից վերև և ներքև, ինչպես նաև գետաբերանի հատվածներում ջուրը «միջակ» որակի է (3-րդ դաս). Ապարանից վերև՝ պայմանավորված ֆոսֆատ իոնով, Աշտարակից վերև՝ պայմանավորված նիտրատ և ֆոսֆատ իոններով, վանադիումով և ընդհանուր ֆոսֆորով, Աշտարակից ներքև՝ պայմանավորված նիտրատ և ֆոսֆատ իոններով, վանադիումով և ընդհանուր ֆոսֆորով, գետաբերանի հատվածում՝ պայմանավորված ֆոսֆատ իոնով և վանադիումով:

2017 թվականի հունվարին մակերևութային ջրերի որակի դիտարկումներ իրականացվել են հանրապետության 7 գետի և Երևանյան լճի 23 դիտակետում, որտեղից վերցվել է 23 փորձանմուշ: Վերցված փորձանմուշներում որոշվել է միջին հաշվով 45 ցուցանիշ:

ՀՀ կառավարության «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» որոշմամբ (ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 27-ի N 75-Ն որոշում) ՀՀ-ում մակերևութային ջրերի որակի գնահատման համակարգը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): Ջրի քիմիական որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով: Եթե ջրի որակի տարբեր ցուցանիշներ ընկնում են որակի տարբեր դասերի մեջ, ապա վերջնական դասակարգման մեջ հաշվի է առնվում վատագույնը: Գործում է հետևյալ սկզբունքը. «Եթե մեկը վատ վիճակում է, ապա բոլորն են վատ վիճակում»: Ջրամբարներում ջրի որակի գնահատումը կատարվում է միայն սնուցող նյութերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]