Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատարանը Նավալնուն տուգանել Է 20 հազար ռուբլով

Դատարանը Նավալնուն տուգանել Է 20 հազար ռուբլով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ Է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:
Այսպիսով, դատարանը Նավալնուն մեղավոր Է ճանաչել իրավախախտում կատարելու մեջ, որը նախատեսված Է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի (ՎԽՕ) 20.2.2-րդ հոդվածի 1-ին մասով: 
Ավելի վաղ ՌԴ ՎԽՕ-ի 20.2.2-րդ հոդվածով Մոսկվայում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի քանի փողոցային երաժիշտներ: 
Ինչպես արդեն հաղորդվել Է, Նավալնին մարտի 26-ին ձերբակալվել Է Մոսկվայի կենտրոնի Տվերսկի փողոցում, որտեղ օրվա երկրորդ կեսին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի զանգվածային ակցիա Է անցկացվել կոռուպցիայի դեմ: 
Ոստիկանության տվյալներով՝ ընդամենը ձերբակալվել Է մոտավորապես 500 մարդ: Մինչդեռ իրադրությանը ծանոթ մի աղբյուր ավելի ուշ գործակալությոանը հայտնել Է, որ, ճշտված տվյալներով, ոստիկանության բաժանմունք Է բերվել չհամաձայնեցված միջոցառման 1030 մասնակից:
ՌԴ մայրաքաղաքում ոստիկանությունը Տվերսկայա փողոցում հանրահավաքի մասնակիցների թիվը գնահատել Է 8 հազար: Իսկ ընդդիմությունը հայտարարել Է 25 – 30 հազար մասնակիցների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]