Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիայի սահմանադրության փոփոխությանը

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դեմ է Թուրքիայի 
սահմանադրության փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցության պատգամավոր Էլմար Բրոքը հայտարարություն է արել Գերմանիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացի մեկնարկի առնչությամբ` հորդորելով տեղի թուրքերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թուրք քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը` այդպիսով կողմ քվեարկելով ազատությանը»,- նշել է նա:

Բրոքի խոսքով` նախատեսվող փոփոխությունները նվազեցնելու են մեջլիսի լիազորություններն ու վնասելու են դատական համակարգի անկախությանը: «Ժողովուրդը չպետք է դա թույլ տա»,- ասել է նա:  

Բրոքի խոսքով` փոփոխվող սահմանադրությամբ Թուրքիան հակառակվելու է Եվրոպայի սկզբունքներն ու չի կարողանալու դառնալ Եվրամիության անդամ:

Մարտի 27-ին Թուրքիայի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում մեկնարկել է հանրաքվեի քվեարկության գործընթացը, որն ավարտին է հասնելու ապրիլի 9-ին: Ընտրելու իրավունք ունի արտերկրում բնակվող Թուրքիայի 2 միլիոն 927 հազար քաղաքացի: Ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]