Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արամ Ոսկանյանը կրկին «Բանանց»-ի մարզիչն է

Արամ Ոսկանյանը կրկին «Բանանց»-ի մարզիչն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 41-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանց»-ի համակարգից:

Մինչ այդ փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց»-ի՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Ոսկանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայի ընթացքում:

Արամ Ոսկանյանը 2015 թվականին մի քանի ամսով գլխավորել է «Բանանց»-ը, ապա եղել է Տիտո Ռամալյոյի օգնականը: Մինչև «Բանանց» վերադառնալն Արամ Ոսկանյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր:

Մարտի 27-ին «Բանանց»-ը մարզվել է արդեն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]