1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

94-ամյա ամերիկուհին նշել Է «Մակդոնալս»-ում աշխատելու 44-րդ տարեդարձը

94-ամյա ամերիկուհին նշել Է «Մակդոնալս»-ում աշխատելու 44-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Էվանսվիլ քաղաքի (Ինդիանայի նահանգ) 94-ամյա բնակչուհի Լորեյն Մաուրերը նշել Է «Մակդոնալս» արագ սննդի ռեստորանում աշխատելու 44-րդ տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը: 
Տեղի կաթոլիկ եկեղեցում Մաուրերի պատվին կազմակերպված տոնակատարությանը հավաքվել Էին ամերիկուհու բազմաթիվ ընկերներն ու ազգականները: 
Կինն այս հաստատությունում աշխատանքի Է տեղավորվել 1973 թվականին այն բանից հետո, երբ նրա ամուսինը դադարեց աշխատել հաշմանդամության պատճառով: Յուրաքանչյուր ձմեռ նա մտածում Է աշխատանքից ազատվելու մասին, բայց վախենում Է, որ կկարոտի իր «Մակդոնալս»-ին: «Չեմ ուզում, որ ինձ մոտ դեպրեսիա սկսվի,-ասում Է նա:-Բացի այդ, ինձ համար աշխատանքի գնալ-չգնալու խնդիր չկա: Ինձ համար դա աշխատանք չԷ»: 
«Նա բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ ունի, որոնք հատուկ գալիս են, որպեսզի տեսնեն իրեն»,- ասում Է ռեստորանի համասեփականատեր Քեթի Քենվորթին: Մաուրերն ինքը պնդում Է, որ հենց հաճախորդներն են իրեն օգնել վերապրելու ամուսնու կորուստը, որը կյանքից հեռացել Է 1980 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]