1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռոբերտ Փաթինսոնը ցուցադրել Է Dior-ի հագուստի նոր հավաքածուն

Ռոբերտ Փաթինսոնը ցուցադրել Է Dior-ի հագուստի նոր հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը, որն առավել հայտնի Է «Մթնշաղ» ֆիլմում խաղացած իր դերով, մասնակցել Է Dior նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել Է Harper’s Bazaar-ը:
Նա ներկայացրել Է տղամարդկանց հագուստի նոր շարք: «Երբ մենք նրան ասացինք, որ արշավը պատրաստվում Է նկարահանել Կառլ Լագերֆելդը, Ռոբերտը համակվեց Էլ ավելի մեծ Էնտուզիազմով: 
Արշավն, իրոք, հիանալի կերպով Է արտացոլում Dior Homme-ի ոգինե,-մեկնաբանել Է Christian Dior-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիդնի Տոլեդանոն: 
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը:  
Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա  Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]