Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները Բաքվում վերահաստատել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը

ՄԽ համանախագահները Բաքվում վերահաստատել են Վիեննայի և Սանկտ 
Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանում այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում վերահաստատել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Մարտի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը:

«Մենք Բաքվում  հանդիպել ենք նախագահ Ալիևի հետ, արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ: Չեմ կարող ասել, թե ինչ ենք քննարկել, դիվանագիտության մեջ այդպես չեն վարվում: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք խոսել ենք համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Մենք հավատացած ենք, որ վստահության ձևավորմանն ուղղված այդ միջոցները իրենց արդիականությունը պահպանում են, և դրանք պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հոգլանդը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ հակամարտող երկրների առաջնորդները պետք է հանդիպեն և շարունակեն բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]