Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում խոսքի ազատությունը չափազանց ծանր վիճակում է. Եվրախորհուրդ

Ադրբեջանում խոսքի ազատությունը չափազանց ծանր վիճակում է. Եվրախորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի հիմարար արժեքներից և չափանիշներից մեկը խոսքի ազատությունն է, սակայն խորհրդի անդամ հանդիսացող երկրներից երկուսում` Թուրքիայում և Ադրբեջանում այն գտնվում է ամենածանր վիճակում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Մարտի 24-ին Եվրոպայի խորհրդում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և ազատ մամուլի միջև մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության խթանումը» թեմայով տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ՄԻԵԴ-ի փոխնախագահը նշել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է:

«Եվրոպայի խորհուրդը, որպես կազմակերպություն լրջորեն մտահոգված է այս ամենից: Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների շարքում, որոնք պարտադիր են պահմանման համար, տեղ են գտնում նաև խոսքի և արտահայտման ազատությունը»,-նշել է նա:

«Այս երկրներում տվյալ արժեքների պահպանման ճանապարհների և տեխնոլոգիաների մշակումը դարձել է լուրջ քաղաքական խնդիր»,- հավելել է ՄԻԵԴ փոխնախագահը:

ՄԻԵԴ-ի դատավոր Ռոբերտ Սփանոն նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները պետք է գիտակցեն խոսքի և արտահայտման ազատությունը սահմանափակելու հետևանքները:

«Եվրոպայի խորհուրդը չի կարող հանգիստ նայել այդ ամենին, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մտածում են, թե Եվրոպայի խորհուրդը թույլ կտա այդ ամենը, ապա նրանք սխալվում են: Այդ երկրները իրենց վարած նմանատիպ քաղաքականությամբ միայն հեռանում են Եվրոպական խորհրդից»,- հավելել է Ռոբերտ Սփանոն:

Դատավորը նշել է , որ Ադրբեջանում բարձր է կոռուպցիայի մակարդակը ևս, սակայն Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները չեն ընդունում այդ ամենը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]