Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Հոգլանդ

 ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Հոգլանդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահի վարչակազմի փոփոխությունից հետո չի փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մարտի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը:

«Այո, մենք ունենք նոր վարչակազմ Վաշինգտոնում, բայց հավաստիացնում եմ, որ մեր քաղաքականությունը մնում է անփոփոխ: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտության կարգավորման  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, որպեսզի խաղաղ լուծում գտնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հոգլանդը:

Նա հավելեց, որ շատ սերտ աշխատում է ֆրանսիացի և ռուս համանախագահների հետ: «Մենք միասին ժամերով նստում, խոսում ենք բոլոր մանրամասների, մանր հարցերի մասին: Մեր միջև սուր տարաձայնություններ չկան, նույնը վերաբերվում է մեր երկրների իշխանություններին: Անգամ եթե որոշ այլ հարցերում մեր երկրները կարող են ունենալ տարաձայնություններ, սա այն հարցն է, որի շուրջ մենք միասին շատ լավ կարողանում ենք աշխատել»,- եզրափակեց Հոգլանդը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]