1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրդեհի հետևանքով Ճամբարակում կով է սատկել, այրվել է 50 հակ անասնակեր

Հրդեհի հետևանքով Ճամբարակում կով է սատկել, այրվել է 50 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կաքյից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:35-ին։ Այրվել են մոտ 50 հակ պահեստավորված անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարեր և ասբոշիֆեր՝ մոտ 10 քմ, մոտակայքում կայանված «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող բենզատարի հետևի անվադողերը և սրահը, սատկել է 1 կով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]