1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 28.03.2017

Սպասվող լրահոս. 28.03.2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: Այսօր` մարտի 28-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստը: Նշենք, որ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամները Հայաստանի 4 բուհերի մոտ 60 ֆրանկոֆոն ուսանողներ են: 2004թ. Բուրկինա Ֆասոյում կայացած գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դարձել է կազմակերպության ասոցացված անդամ։

Կկայանա Եվրասիական տնտեսական հանձանժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի մամուլի ասուլիս: Տատյանա Վալովայան կպատմի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության մասին, տնտեսության աճի հնարավորությունների և ԵԱՏՄ երկրների առանցքային ոլորտների ինտեգրման ներուժի մասին: Բացի այդ, անդրադարձ կկատարվի Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի զարգացման հարցերին:

Հանքարդյունաբերության հաշվետու և թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները` ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում: ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը, «Էկո իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը կանդրադառնան թեմային:

Ֆարմատեք ՓԲԸ–ի տարածքում տեղի կունենա ախտահանիչ միջոցներ արտադրող ԱՆԻՈՍ Ֆրանսիական ճանաչված ընկերության հոսքագծի բացման արարողությունը: ԱՆԻՈՍ ընկերության լիցենզիայով և հումքով Հայաստանում արտադրված ախտահանիչ միջոցները կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության շուկայում: Հոսքագիծը Հայաստանում կգործարկի «Գառնիլայն» ՍՊԸ-ն: Բացմանը կմասնակցի ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում տեղի կունենա հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողություն, որն իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում: Արարողությանը ներկա կլինեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին:

ԵՊՀ –ում կանցկացվեն դասախոսություններ` «Միգրացիայի Օր» խորագրով: Դասախոսությունները կկարդան Փարիզի Սորբոնի համալսարանի դոցենտ Բիաջիո Սպեչիալեն, Հայկական Կարիտասից Լուսինե Ստեփանյանը և «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Քրիստինա Հարությունյանը: Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի թիմի ղեկավար Կարել Հոֆսթրան:

Մարտի 30-ին Երևանում կայանալու է «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգ: Այն նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը համերգի կազմակերպիչ «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունից Նվարդ Քոչարյանը, երգիչ Արամ MP3-ն, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կներկայացնեն մանրամասներ: Նշենք, որ համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]