Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Դենիզ Յուջելի հետ

Գերմանիայի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Դենիզ Յուջելի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, խնդրի մասին հերթական անգամ ահազանգել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս իրադրությունն «անհանգստացնող է և զայրացնող»:  Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են պահանջել Թուրքիայի իշխանություններից կատարել նախապես տված խոստումը լրագրողի հետ հանդիպում թույլատրելու վերաբերյալ:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:

Չնայած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն այդ թույլտվությունը մինչ օրս չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]