Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի Է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը

«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի Է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել Է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին: Այս միջոցը սահմանվել Է մայր ցամաքի հյուսիսարեւելյան շրջան «Դեբի» հզորագույն արեւադարձային ցիկլոնի հասնելու պատճառով, որը մարտի 28-ին տեղական ժամանակով կեսօրից հետո կտրել-անցել Է առափնյա գիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Քվինսլենդի հյուսիս - արեւելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում Է»,- արձանագրել Է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարնում: Նա նշել Է, որ ցիկլոնի Էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում Է ժամում 270 կիլոմետրի: «Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,- նշել Է Թեռնբուլը:     
Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել Է բնական աղետ: Հետագայում դա պետք Է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]