Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների 
ղեկավար» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով», Սահրա Վագենկնեհթը հայտարարությունը որակել է որպես «ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ»: «Նման բան ասողը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչ»,- հայտարարել է նա:

Սահրա Վագենկնեհթը խոսել է նաև Թուրքիայի ղեկավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցված նացիստական մեղադրանքներից` ասելով, որ այդ թուրքական պետությունն է, որ իր քաղաքականությամբ հիշեցնում է նացիստական Գերմանիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]