Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սառա Փոլսոնը պատրաստ Է Թրամփին մարմնավորել «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանում. THR

Սառա Փոլսոնը պատրաստ Է Թրամփին մարմնավորել «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանում. THR

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել Է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտնել Է The Hollywood Reporter հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Ես կցանկանայի մարմնավորել Դոնալդ Թրամփին»,-ասել Է Փոլսոնը: 
«Եթե, իհարկե, Թրամփը գործող անձ լինի նոր եթերաշրջանում,-վերապահում Է արել նա:-Իսկ ինչու ոչ: Այս դերը իրական մարտահրավեր կլինի դերասանի տեսակետից»:
Հեռուստասերիալի ռեժիսորներից եւ պրոդյուսերներից մեկը՝ Ռայան Մերֆին, փետրվարին հայտնել Է, որ «Սարսափների ամերիկյան պատմության» յոթերորդ եթերաշրջանը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված համընդհանուր ընտրություններին: «Սարսափների ամերիկյան պատմությունը» կլինի այն ընտրությունների մասին, որոնք մենք վերջերս անցկացրեցինք: Ես շահագրգռված եմ, որ ներկայացվի ոչ թե ակնհայտ, միակողմանի հայացքը ընտրությունների նկատմամբ, այլ ցուցադրվի կարծիքների ողջ սպեկտրը»,-ճշտել Է Մերֆին:  
Նա, սակայն, մինչ այժմ չի բացահայտել, թե ում Է ինքը մտադիր դարձնել եթերաշրջանի գլխավոր գործող անձ՝ Թրամփին, թե նրա մրցակցին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Հարցազրույցներից մեկում ռեժիսորը եւ պրոդյուսերը ակնարկել Է, որ հակված Է դեպի հանրապետական թեկնածուն: Ավելի ուշ Մերֆին հասկանալ Է տվել, որ երկու քաղաքական գործիչներն Էլ հայտնվելու են միայն մի քանի Էպիզոդներում:
Սերիալում, որը ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում Է 2011 թվականից, նաեւ նկարահանվում են Էվան Փիերսը, Դենիս Օ’Հերը, Ջեսիկա Լենգը, Քեթի Բեյթսը եւ ուրիշներ: «Սարսափների ամերիկյան պատմությունը» «Ոսկե գլոբուս» մրցանակի Է արժանացել 2012 եւ 2016 թվականներին՝ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր Emmy հեռուստատեսային մրցանակը նվաճելով 2012, 2012 եւ 2014 թվականներին: Սառա Փոլսոնն անցյալ տարի Emmy Է ստացել «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» մինի-սերիալում կատարած աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]