1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի է 2017 թվականի ընթացքում ավիափոխադրումների համար ամենամատչելի օրը

Հայտնի է 2017 թվականի ընթացքում ավիափոխադրումների համար ամենամատչելի օրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին: «Ամենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով  CheapAir.com-ի հետազոտությունների արդյունքները:

Ըստ գլխավոր տնօրեն Ջեֆրի Քլիի, հունիսի սկիզբը ընդհանրապես ամենաքիչ ծախսատարը կլինի ամբողջ ամառվա ընթացքում:

Ինքնաթիռների ամենաթանկ տոմսերը բաժին են ընկել հուլիսի 9-ին: Ընդ որում, եթե հուլիսին ուղևորությունն անհետաձգելի է, ապա ցանկալի կլինի դա անել հուլիսի 3-ին, 4-ին կամ 5-ին՝ այդ օրերին թռիչքներն ավելի էժան կլինեն: Օգոստոսին ամենամատչելի օրը կլինի 22-ը, իսկ սեպտեմբերին՝ 12-ը:

CheapAir.com-ում նշում են, որ արդեն սեպտեմբերին ավիաուղևորությունների միջին արժեքը կնվազի 7%-ով:

Ուղևորությունների համար ամենաթանկ ամիսն, ըստ հետազոտության, դեկտեմբերն է: Ամենամատչելի թռիչքները կլինեն մայիսին և նոյեմբերին:

Փետրվարին հայտարարվել էր, որ դեպի Եվրոպա և Ասիա ավիաթռիչքների մեծ մասի դեպքում տոմսերն ավելի լավ է գնել ուղևորությունից 5-7 ամիս առաջ: Այդ դեպքում հնարավոր կլինի տնտեսել տոմսի արժեքի մինչև 76 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]