Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԻՊ-ի ահաբեկիչները հանդես են եկել Իրանին հասցեագրված սպառնալիքներով. IRINN

ԻՊ-ի ահաբեկիչները հանդես են եկել Իրանին հասցեագրված սպառնալիքներով. IRINN

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ Է տարածել Իրանին հասցեագրված սպառնալիքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրանական IRINN նորությունների հեռուստաալիքը: 
Նրա տվյալներով՝ Համացանցում հայտնվել Է 37 րոպե տեւողությամբ հոլովակ, որում ներկայացված են ԻՊ-ի երեք զինյալներ: Աբու Ֆարուք անունով առաջին ահաբեկիչը հանդես Է գալիս որպես պարսկախոսների ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում Է բելուջներին եւ իրեն անվանում Է Աբու Մոջահեդ ալ-Բալուշի, երրորդը՝ Աբու Սաադ Ալ-Ահվազի անունով, խոսում Է իբր Իրանի բնակչության արաբախոս հատվածի անունից: Նրանք Իսլամական Հանրապետության իշխանություններին անվանում են հերետիկոսներ եւ բնակչությանը կոչ են անում դիմել անկարգությունների, սադրանքների եւ զինված հարձակումների:
Ալ Բալուշի անվամբ դիմակավոր մարդը պնդում Է, որ ԻՊ-ն «կնվաճի Իրանը»: Հեռուստաալիքի տվյալներով, տարածված տեսահոլովակը նկարահանվել Է Իսլամական Հանրապետությանը սահմանակից Իրաքի Դիյալա արեւելյան նահանգում: Տեսանյութն աչքի Է ընկնում պատմական փաստերը եւ ռեալ իրականությունն աղավաղող արտահայտությունների առատությամբ, դրանում պնդում են, որ Իրանի իշխանությունները միշտ «կոտորել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]