Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

107-ամյա իրանցին իր թեկնածությունն Է առաջադրել գյուղխորհրդի ընտրություններում

107-ամյա իրանցին իր թեկնածությունն Է առաջադրել գյուղխորհրդի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի 107-ամյա բնակիչ Ֆեյզոլա Ֆաթհին իր թեկնածությունն Է գրանցում իշխանության տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել Է BBC News-ը:
Տղամարդը Դիվանդերեի շահրեստանի (Քրդստանի նահանգ) ընտրական հանձնաժողովին Է դիմել իր 73-ամյա կնոջ՝ Ջահանի հետ միասին, որը նույնպես պլանավորում Է իր թեկնածությունն առաջադրել գյուղխորհրդում: Նա հայտարարել Է, որ ընտրվելու դեպքում «ծառայելու Է ժողովրդին եւ գլխավոր տեղը հատկացնելու Է նրա հիմնախնդիրներին»: 
Իշխանության տեղական մարմիններում ավելի վաղ գրանցված 1889 թեկնածուների տարիքը գերազանցում Է 75-ը: Սպասվում Է, որ քվեարկությունը կանցկացվի Իրանի նախագահի ընտրությունների հետ միաժամանակ, որոնք նշանակված են մայիսի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]