Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դինքի սպանության գործով ութ կասկածյալ կալանավորվել է

Դինքի սպանության գործով ութ կասկածյալ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հայտնի է, որ կասկածյալները կալանավորվել են «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցության» և «սահմանադրական կարգը խախտելու փորձ անելու» հիմնավորումներով:

Կալանավորված անձինք են լրագրող Մուամեր Այը, ինչպես նաև սպանության ժամանակ Սամսունի ժանդարմերիայի աշխատակիցներ:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014
թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]