Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի բանտերում ԻՊ 498 անդամ կա

Թուրքիայի բանտերում ԻՊ 498 անդամ կա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Diken գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ` Թուրքիայի բանտերւմ կա 4 հազար 704 օտարերկրացի դատապարտյալ: Ըստ նախարարության տվյալների` օտարերկրյա դատապարտյալների թիվը ութ տարում 150 տոկոսով ավելացել է:

2009 թվականին Թուրքիայի բանտերում ահաբեկչության հիմնավորմամբ 40 դատապարտյալ է եղել, իսկ 2017-ին այդ թիվը հասել է 775-ի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]