1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անջելինա Ջոլին պատմել Է առաջիկա տասը տարվա պլանների մասին

Անջելինա Ջոլին պատմել Է առաջիկա տասը տարվա պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ավելի քիչ Է նկարահանվելու կինոյում եւ ավելի շատ ժամանակ Է անցկացնելու շրջագայություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Yahoo! Finance-ը՝ հղում անելով Hello! հրատարակությանը դերասանուհու տված հարցազրույցին: 
Ջոլին ենթադրություն Է արել, որ դերասան Բրեդ Փիթի եւ իր հասունացած երեխաները կապրեն տարբեր երկրներում: «Կարծում եմ՝ նրանցից մի քանիսը, ինչպես եւ ես, կհետաքրքրվեն միջազգային աշխատանքով, եւ ես հաճույքով կհամագործակցեմ նրանց հետ: Հավանաբար ես ավելի քիչ ժամանակ կհատկացնեմ կինոնկարահանումներին եւ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս ու միջազգային հարաբերություններին»,-հայտարարել Է Ջոլին: 
Նա նաեւ պատմել Է գեղեցկության ու ծերանալու նկատմամբ իր վերաբերմունքի մասին: 41-ամյա Ջոլիի խոսքով՝ ինքը դադարել Է տագնապել, որ ժամանակի ընթացքում իր արտաքինը փոխվում Է, եւ առօրյա կյանքում սահմանափակվում Է նվազագույն կոսմետիկայով: 
Հայտնին նաեւ մտահոգություններ չունի իր ինքնազգացողության կապակցությամբ: «Հնարավոր Է՝ այն բանի պատճառով, որ վերջին տասը տարում ես շատ Էի անհանգստանում իմ առողջության համար եւ զբաղված Էի երեխաների դաստիարակությամբ, այժմ ես պարզապես երջանիկ եմ, որ թե՛ նրանք, թե՛ ես առողջ ենք: Այլեւս վախենալու բան չկա: Դա շատ ավելի Է հեշտացնում կյանքը»,- պարզաբանել Է Ջոլին: 
2017 թվականի փետրվարին հաղորդվել Է, որ Մեդոքս Ջոլի-Փիթը՝ Անջելինայի եւ Բրեդի 15-ամյա որդեգիր ավագ որդին, դարձել Է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում Է նրա մայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]