Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւամորթ ամերիկացին վզափոկից բռնած զբոսնել Է կենգուրուի հետ

Սեւամորթ ամերիկացին վզափոկից բռնած զբոսնել Է  կենգուրուի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեթրոյթում (ԱՄՆ-ի Միչիգանի նահանգ) սեւամորթ ամերիկացին փողոց Է հանել կենգուրուի՝ սանձով ու վզափոկով: Կենդանու հետ տեսագրությունը հրապարակել են Snapchat-ում, իսկ մարտի 29-ին հոլովակը ներբեռնել Է 9news.com.au-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Detroit News-ի տեղեկատվությամբ, կենգուրուին փողոց Էր հանել Էկզոտիկ կենդանիների կենդանաբանական այգու սեփականատեր Ջավոն Սթաքսը: Նա պետք Է կենդանուն տաներ երեխայի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթին: Ամերիկացու խոսքով՝ ինքը կանոնավոր կերպով տարբեր հաստատություններ եւ միջոցառումների Է բերում թռչունների, սողունների ու կենդանիների:
Կենդանիների իրավունքների պաշտպանության տեղի կազմակերպությունը՝ Detroit Animal Control-ը, կենգուրուին սեփականելը համարել Է անօրինական եւ միջադեպի հետաքննություն Է սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]