Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականներն անդամալույծ ամերիկացուն վերադարձրել են ձեռքը շարժելու ունակությունը

Գիտնականներն անդամալույծ ամերիկացուն վերադարձրել են ձեռքը շարժելու ունակությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում նոր տեխնոլոգիաներն անդամալույծ ամերիկացուն թույլ են տվել գլխուղեղի ազդանշանների միջոցով մասնակիորեն վերահսկել իր ձեռքի շարժումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:    
53-ամյա Բիլ Քոչեւարն ութ տարի առաջ կաթվածահար Է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես գրել Է Financial Times հրատարակությունը, Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Քեյս Վեստեռն Ռեզերվ մասնավոր համալսարանի գիտնականների խմբի մշակումների շնորհիվ Քոչեւարը դարձել Է քվադրիպլեգիա (չորս վերջույթների անդամալուծություն) ախտորոշմամբ առաջին մարդը, որը կարողացել Է մասնակիորեն վերադարձնել ձեռքերի շարժման վերահսկողությունը:   
Հետազոտության շրջանակներում Քոչեւարի գլխուղեղի կեղեւի շարժողական գոտու շրջանում տեղադրվել են հատուկ Էլեկտրոնային պատվաստներ, որոնք ապակոդավորում են ուղեղի ազդանշանները, իսկ նրա նախաբազկում տեղադրել են հատուկ սենսորներ, որոնք ընթերցում են գլխուղեղի ազդանշանները համակարգչային ինտերֆեյսի միջոցով եւ թույլ են տալիս խթանել ձեռքի շարժումը: Նրա ձեռքին նաեւ ամրացված Է հատուկ ավտոմատ մեխանիզմ, որը թույլ Է տալիս իրականանցնել վերջույթի շարժումը:    
Քոչեւարին երկարատեւ վարժանքներ եւ պատրաստություններ են պահանջվել մկանների ատրոֆիայի պատճառով: Նշվում Է, որ շարժումներն առայժմ իրականացվում են դանդաղ, եւ պահանջվում են հետագա մշակումներ: Ներկայում գլխավոր նվաճումն այն փաստն Է, որ Քոչեւարը կարողացել Է ուտել առանց կողմնակի օգնության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]