Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրեր իրականացնել

Վարչապետը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական 
համակարգի ներդրման ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ապագան է համարում և խոստանում է այդ ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացնել: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրականում շատ է կարևորում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը, սակայն նշեց, որ ՀՀ-ում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց առաջ որոշ նախապատրաստական քայլեր են անհրաժեշտ:

«Ապահովագրությունը ենթադրում է նաև որոշակի պարտավորություններ. ապահովագրելու համար պետք է վճարես: Եթե մենք ապահովագրական համակարգը դարձնում ենք պարտադիր, գալիս ենք գյուղացուն ասում ենք ապահովագրման փող տուր, միանգամից դժգոհության ալիք կբարձրանա, որովհետև գյուղացու վիճակն այսօր առանց այդ էլ ծանր է: Եթե մենք կամավոր սկզբունք որդեգրենք, այդ գաղափարը կարող է մահանալ, եթե կամավորների թիվը անհրաժեշտ կրիտիկական ծավալից  քիչ լինի: Այդ իսկ պատճառով մենք պիլոտային ծրագրերը կանենք ապահովագրության համար, որպեսզի բոլոր խնդիրները հաշվի առնենք և գանք մի վիճակի, որ երբ հայտարարենք, որ ցանկանում ենք ապահովագրության համակարգ ներդնել, դա դիտվի որպես լավ քայլ, այլ ոչ թե լրացուցիչ բեռ գյուղացու ուսերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաև կարկտահարության և ցրտահարության  հետևանքով գյուղացիների բերքի  վնասվելու դեպքերին, ինչը ՀՀ-ում շարունակում է լուրջ խնդիր մնալ:  Նա նշեց, որ այս պահին գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարները փորձում են առանձնացնել կարկտահարության առումով ամենառիսկային գոտիները: Վարչապետը չբացառեց, որ այդ ռիսկային գոտիներում կարող են հրաժարվել հակակարկտային կայաններից, քանի որ դրանք երբեմն արդյունք չեն տալիս, որովհետև ճիշտ չեն տեղակայված կամ լավ չեն կառավարվում ու հակառակ արդյունքն են տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]