Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել են Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլին, Մալթայի խորհրդարանականներ և հայ համայնքի ներկայացուցիչները:

Նախագահը ծաղկեպսակ է դրել մայրաքաղաք Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Մալթայի հայ համայնքի նախաձեռնությամբ` ի նշան Մալթային երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375 թվականին Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:

Նախագահը քաղաքապետ Դինգլիի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել խաչքարի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]