Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շարմազանովն ընդունել է ԱԺ-ում պրակտիկա անցնող ուսանողներին

Շարմազանովն ընդունել է ԱԺ-ում պրակտիկա անցնող ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել էին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, անկաշկանդ զրույցի մթնոլորտում:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին, կրթության ոլորտին, մասնագիտական կողմնորոշմանը եւ այլն:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հաղթելու շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է խորհրդարանում բազմակուսակցականությունը, գնահատել օրենսդիր մարմնում տեղ գտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունները:

Բոլոր հարցերին ԱԺ փոխնախագահը տվել է սպառիչ պատասխաններ, ընդգծել ուսանողների՝ պահանջված եւ լավ մասնագետներ դառնալու կարեւորությունը, հորդորել նրանց չհիասթափվել, լավ սովորել եւ պայքարելով՝ հասնել ձգտումներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]