Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

EBU-ն սպառնացել Է Ուկրաինային զրկել «Եվրատեսիլ»-ից Սամոյլովայի պատճառով

EBU-ն սպառնացել Է Ուկրաինային զրկել «Եվրատեսիլ»-ից Սամոյլովայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, EBU-ի ղեկավար Ինգրիդ Դելտենրեն հայտարարել Է շվեյցարական Blick հրատարակությանը տված հարցազրույցում:
Դելտենրեն նշել Է, որ Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելումը «հարված Է երգի մրցույթի իմիջին», եւ սպառնացել Է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ:
EBU-ի ղեկավարի խոսքով՝ «Ուկրաինայի գործելակերպը միանգամայն անընդունելի Է»: Դելտենրեն հայտնել Է, որ ներկայում ինքը վարչապետ Գրոյսմանի եւ նախագահ Պորոշենկոյի հետ բանակցություններ Է վարում «խաղաղ լուծում» գտնելու համար, քանի որ միայն նրանք «կարող են չեղարկել Ուկրաինա Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելքը» կամ Էլ հոգ տանել, որ այդ արգելքը ուժի մեջ մտնի միայն Կիեւում ռուս երգչուհու ելույթից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]